News Item: : Hubble աստղադիտակը ցույց է տվել, թե ինչպես է մեռնում մեր Արեգակը
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 27 April 2011 - 10:15:41

Hubble աստղադիտակը հերթական ունիկալ լուսանկարն է արել։ Տիեզերական աստղադիտարանը Երկրից երեք հազար լուսային տարի հեռավորության վրա հրդեհվող աստղ է հայտնաբերել։

Կյանքի ընթացքում աստղը միջուկային անընդհատ սինթեզի հետեւանքով լույս է ճառագայթում, որի ժանանակ ջրածինը վերածվում է հելիումի։ Երբ ջրածնային վառելիքը ցամաքում է, սինթեզի ռեակցիան դառնում է անկայուն, եւ աստղն անցնում է կարմիր գիգանտի փուլ։ Դրա կենտրոնում միջուկային ռեակցիաները աստիճանաբար մարում են։ Միջուկային սինթեզի մշտական գործընթացի փոխարեն աստղի վրա տեղի են ունենում պայթյունների սերիաներ, որոնք աստիճանաբար ապակայունացնում են նրա վիճակը։

http://news.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-120-249.customer.arminco.com/news.php?extend.633 )