News Item: : Ֆրանսիացի նախարարը Վոլտերի գիրքը շփոթել է հագուստի խանութի հետ
(Category: Misc)
Posted by admin
Saturday 09 April 2011 - 10:43:28

Ֆրանսիայի առևտրի նախարար Ֆրեդերիկ Լեֆևրը շփոթել է հագուստի խանութի անվանումը գրող Վոլտերի հայտնի ստեղծագործության հետ։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Հարցին, թե որ գիրքն է ամենից շատ տպավորություն գործել նախարարի վրա, վերջինս պատասխանել է, որ դա «անկասկած» եղել է «Զադիգ և Վոլտեր» գիրքը։ Իրականում, սակայն, Վոլտերի փիլիսոփայական ստեղծագործությունը, որը պատմում է Բաբելոնից եկած մի երիտասարդ մարդու արկածների մասին, կոչվում է «Զադիգ կամ ճակատագիր»։ «Զադիգ և Վոլտերը» ֆրանսիական հագուստի ապրանքանիշ է։
Իր գրական նախասիրությունների մասին քաղաքական գործիչը պատմել է ֆրանսիական Le Figaro թերթին Փարիզում բացված գրքի տոնավաճառի ժամանակ, որտեղ նախարարը ներկայացրել է իր սեփական գիրքը։ Հարցազրույցից մի հատված տեղադրվել է համացանցում՝ առիթ տալով բազմաթիվ կատակների։ YouTube կայքի հոսթինգում հարցազրույցը դիտել է շուրջ 200 հազար մարդ։ Նախարարը, սակայն, իրեն չի կորցրել։ Twitter-ի իր էջում Լեֆևրը գրել է. «Ես սիրում եմ «Զադիգին», սիրում եմ Վոտերին, սիրում Twitter-ը։ Շնորհակալ եմ բոլորին լավ անցկացրած ժամանակի համար»։ Հատկանշական է, որ 2009թ. հասարակական մեծ իրարանցում առաջացրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գրական ճաշակը։ Երկրում կտրուկ մեծացավ հետաքրքրությունը 17-րդ դարի գրող Մարի Մադլեն դե Լաֆայետի «Կլևի արքայադուստրը» գրքի նկատմամբ, երբ Սարկոզին հայտարարեց, թե ատում է այդ գիրքը և զզվանքով է կարդացել պատանեկության տարիներին։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-120-249.customer.arminco.com/news.php?extend.544 )