News Item: : Tribune De Geneve. Տիգրանը՝ դաշանամուրի երեխա-արքա
(Category: Misc)
Posted by admin
Saturday 26 March 2011 - 11:03:17

NEWS.am-ը ներկայացնում է շվեյցարական Tribune De Geneve-ում հայազգի դաշնակահար Տիգրան Ամասյանի մասին հոդվածից մի հատված։

«Հայաստանում Տիգրանը արքայից արքա էր։, հռչակավոր միապետ, ում սիրում էր ժողովուրդը։ Երկու հազար տարի հետո իշխում է մեկ այլ Տիգրան։ Երիտասարդը հազիվ 24 տարեկան է, սակայն իր դաշնամուրի ստեղներից պահանջում եւ ստանում է այն, ինչ ուզում է։ Նա գնում է Չիկ Կորիայի եւ Քիթ Ջարեթթայի հետքերով։ Տիգրան Ամասյանը բացառիկ ճակատագիր ունի։ Լոս Անջելեսում ապրելով 16 տարեկանից՝ նա պատվավոր մրցանակներ է շահել։ Տաղանդը կարծես կաթսա լինի, որի մեջ նա ընկել է դեռ փոքր տարիքից։ «Մեր տանը միշտ երաժշտություն է եղել, դուք գիտեք, գրեթե բոլոր հայկական ընտանիքներում դաշնամուր կա, եթե անգամ այն ոչ ոք չի օգտագործում։ Մայրս եւ պապաս նվագում էին։ Ես լսում էի «Բիթլզ» կամ Led Zeppelin ու, Queen, նստում էի դաշնամուրի առջեւ, որպեսզի փորձեմ նմանվել նրանց»,- ասել է նա:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-120-249.customer.arminco.com/news.php?extend.475 )