News Item: : Օբաման մտադիր է 18 մլրդ դոլար հատկացնել գերարագ ինտերնետի համար
(Category: Misc)
Posted by admin
Friday 11 February 2011 - 13:40:21

հատկացնել մոտ 18 մլրդ դոլար ամերիկացի սպառողներին գերարագ ինտերնետ կապով ապահովելու համար։ Այս նախագծի համաձայն՝ 5 տարվա ընթացքում կապը պետք է հասանելի լինի ամերիկացիների 98%–ին։ Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Միչիգանի Հյուսիսային համալսարանում, հայտնում է Associated Press–ը։

«Իմաստ չունի սպասել, որ ապագայի տնտեսությունը արմատավորվի երեկվա ենթակառուցվածքում»,–ասել է ԱՄՆ նախագահը։ Օբամայի այս նախագիծն ավելի մանրամասն կնկարագրվի 2011–ի փետրվարի 14–ին։ Հայտնի է, որ նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլար հատկացնել գյուղական շրջաններում ինտերնետ կապի անցկացման, մոտ 10 մլրդ դոլար՝ արագ արձագանքման ծառայությունների համար ազգային ինտերնետ կապ ստեղծելու, ոչ պակաս քան 3 մլրդ դոլար՝ նոր ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու համար։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-120-249.customer.arminco.com/news.php?extend.242 )