News Item: : Բուլղարացի հնագետները թրակիական գանձեր են գտել
(Category: Misc)
Posted by admin
Sunday 11 November 2012 - 09:06:06

Բուլղարացի հնագետները երկրի հարավում գտնվող թրակիական գերեզմանում հնագույն գանձեր են գտել։ Դրանք 2,4 հազար տարեկան են, թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարի վերջ, 3-րդ դարի սկիզբ։

Գտածոների շարքում ոսկե թագ կա՝ առյուծների եւ հեքիաթային կենդանիների պատկերներով, մատանիներ եւ թեւնոցներ։ Դրանք բոլորը գտնվել են գոթերի՝ թրակիական ռազմատենչ ժողովրդի հնագույն 150 գերեզմաններից ամենախոշորում։ Գտածոների մեջ կան նաեւ ոսկե մատանի, կանացի 44 արձանիկներ եւ ոսկե հարյուրավոր ճարմանդներ, գրում է BetaNews.bg-ն։ Գիտարշավի ղեկավար հնագետ Դիանա Գերգովայի խոսքով՝ գերեզմանը կարող է կապ ունենալ Կոտելասի՝ թրակիական գոթ ցեղախմբի առաջնորդի հետ, գրում է «Ռիդուսը»։Թրակիացիները բնակվել են Բալկանյան թերակղզու արեւելքում՝ ժամանակակից Հունաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի տարածքում։ Թրակիացիների ծագումնաբանությունն առայսօր անհայտ է, քանի որ նրանց մասին պատմական գրավոր տեղեկություններ չեն պահպանվել։

http://news.am/arm/news/128107.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-120-249.customer.arminco.com/news.php?extend.1865 )