News Item: : Թուրքաբնակ հայուհին ողջ կյանքը տղամարդ է ձեւացել` ոտնձգություններից պաշտպանվելու համար
(Category: Misc)
Posted by admin
Monday 08 August 2011 - 09:46:47

Թուրքաբնակ հայուհի Սոնա Պոլատը ողջ կյանքը տղամարդ է ձեւացել` պաշտպանվելու համար գյուղի հարեւանների ոտնձգություններից:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ին, 1931թ. Կարսի շրջանի Տելեկ գյուղում ծնված Սոնան 28 տարեկանում հեռացել է ամուսնուց, որը նրան ծեծի ու բռնության է ենթարկել:Մնալով միայնակ, Սոնան տեղափոխվել է Էրզրում, եւ, տղամարդկանց ոտնձգություններից խուսափելու համար, ինքն է տղամարդ ձեւացել: Նա միշտ կարճ սանրվածք է ունեցել ու տղամարդու հագուստ է կրել: Սոնա Պոլատի անհետացումը վերջերս բացահայտել է թուրքական CNN Turk հեռուստաալիքը:

http://news.am/arm/news/70315.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-120-249.customer.arminco.com/news.php?extend.1116 )